Մատչելիության հղումներ

logo-print

Ուկրաինան, Ռուսաստանն ու ԵՄ-ն գազային բանակցություններ կվարեն Բրյուսելում


Ուկրաինայից, Ռուսաստանից և Եվրոպական միությունից մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ պատրաստվում են հունիսի 9-ին բանակցություններ վարել Բրյուսելում՝ Մոսկվային բնական գազի դիմաց Կիևի ունեցած պարտքի մարման վերաբերյալ:

Կողմերը կարող են նաև պայմանավորվածություն ձեռք բերել Ուկրաինայի համար ռուսական գազի ներկրման նոր սակագնի շուրջ:

Փետրվարին ժողովրդական հուզումների արդյունքում Ուկրաինայի նախագահ, Ռուսաստանի աջակցությունը վայելող Վիկտոր Յանուկովիչի պաշտոնանկությունից հետո ռուսական գազային հսկա «Գազպրոմ» ընկերությունը կրկնապատկեց գազի գինը Ուկրաինայի համար: Կիևը, մինչդեռ, պնդում է, որ 1000 խորանարդի դիմաց վճարելու է 268 դոլար, այլ ոչ թե «Գազպրոմի» սահմանած՝ 485 դոլարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG