Մատչելիության հղումներ

Բաղդադից հյուսիս-արևելք ընկած Ջալուլա քաղաքում Քուրդիստանի հայրենասիրական միության գրասենյակում ինքնասպան ահաբեկիչը ռումբ է պայթեցրել, զոհվել է 18 մարդ, առնվազն 55-ը՝ վիրավորվել է:

Առաջին պայթյունից րոպեներ անց պայթեցվել է նաև կուսակցության գրասենյակի մոտակայքում կանգնեցված մի ավտոմեքենա այն պահին, երբ դեպքի վայր են ժամանել անվտանգության ծառայությունները՝ առաջին պայթյունից տուժածներին օգնություն ցուցաբերելու համար:

Քուրդիստանի հայրենասիրական միության առաջնորդը Իրաքի նախագահ Ջալալ Թալաբանին է, ով այս պահին բուժման կուրս է անցնում Գերմանիայում:

Անցած ամսվա ընթացքում Իրաքում շարունակվող ահաբեկչական հարձակումների պատճառով շուրջ 800 իրաքցի է զոհվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG