Մատչելիության հղումներ

Կոսովոյի վարչապետ Հաշիմ Թաչին հայտարարել է, որ այստեղ հունիսի 8-ին անցկացվող խորհրդարանական ընտրությունները ցույց են տալիս, որ ժողովրդավարությունը «զարգացում է ապրում»:

Կոսովացիներն այսօր ընտրատեղամասեր են եկել քվեարկելու արտահերթ խորհրդարանական ընտրություններում՝ մայիսին խորհրդարանի ցրումից հետո:

Վարչապետ Թաչին նման հայտարարություններ է արել Պրիշտինայում՝ քվեարկելուց հետո լրագրողներին տված հարցազրույցում: Նա ղեկավարում է Կոսովոյի ժողովրդավարական կուսակցությունը:

Հունիսի 8-ին անցկացվող խորհրդարանական ընտրությունների արդյունքում Թաչին կարող է կորցնել վարչապետի աթոռը, քանի որ, վերլուծաբանների խոսքով, կոսովացիները հիասթափված են տնտեսության վիճակից, գործազուրկ է բնակչության շուրջ 35 տոկոսը:

Կոսովոն Սերբիայից անկախություն է հռչակել 2008 թվականին և մինչ այժմ ճանաչվել է շուրջ 108 երկրների կողմից: Սերբիան և նրա դաշնակիցները հրաժարվում են ընդունել Կոսովոյի անկախացումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG