Մատչելիության հղումներ

«Ոսկեգործություն - 2014» միջազգային ցուցահանդես-վաճառք Երևանում


Լուսանկարը՝ Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության

Լուսանկարը՝ Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի մասնակցությամբ Հայաստանի նկարիչների միությունում այսօր բացվել է «Ոսկեգործություն 2014» 11-րդ միջազգային ցուցահանդես-վաճառքը:

Կառավարության ղեկավարը էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի և Հայաստանի ոսկերիչների միության նախագահ Էմիլ Գրիգորյանի ուղեկցությամբ շրջել է ցուցահանդես-վաճառքին մասնակցող ընկերությունների տաղավարներով, ծանոթացել նրանց արտադրանքին, գործունեությանը և առաջիկա ծրագրերին:

Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ցուցահանդես-վաճառքը կշարունակվի մինչև հունիսի 9-ը, դրան մասնակցում են 40-ից ավելի ընկերություններ, այդ թվում՝ արտասահմանյան:

Վարչապետը ողջունել է ոսկեգործության բնագավառի զարգացման ծրագրերը և հայտնել կառավարության աջակցությունը ոլորտում տարբեր ծրագրերի իրականացման գործում, ինչը կնպաստի նաև արտահանման ծավալների աճին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG