Մատչելիության հղումներ

Բարոզուն կայցելի Բաքու


Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը Բաքվում, արխիվ
Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը Բաքվում, արխիվ
Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն հունիսի 13-15-ը կայցելի Ադրբեջան, հաղորդում է Եվրամիության պաշտոնական կայքէջը:

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այցի շրջանակներում Բարոզուն մի շարք հանդիպումներ կունենա պաշտոնյաների հետ, որոնց ընթացքում կքննարկվեն երկկողմ համագործակցության, էներգետիկայի ոլորտում համագործակցության հարցեր:

Հունիսի 11-ին Բարոզուն լինելու է Մոլդովայում, հունիսի 12-ին՝ Վրաստանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG