Մատչելիության հղումներ

logo-print
Քաղաքացիական ակտիվիստ Վիլեն Գաբրիելյանին, ով Facebook-ում հայտնի է «Նավակ ճոճող» անունով, այսօր առավոտյան հրավիրել են ոստիկանություն:

Ինչպես «Ազատությանը» տեղեկացրեց Գաբրիելյանը, հրավիրել են երեկվա իր ակցիայի հետ կապված:

Հիշեցնենք՝ երեկ Երևանի Անաստաս Միկոյանի անվան փողոցում տեղադրված ցուցատախտակի վրա, ուր գրված է «Ա․ Միկոյան փողոց», ակտիվիստը թողել է «Էնվեր» գրառումը:

Վիլեն Գաբրիելյանը փոխանցեց, որ հրավերը եղել է հեռախոսային խոսակցության միջոցով, ինքը հրաժարվել է գնալ ոստիկանություն՝ պահանջելով ուղարկել ծանուցագիր:

Երևանի իշխանությունների որոշումը՝ մայրաքաղաքում տեղադրել խորհրդային բռնապետ Ստալինի թիմակից, բոլշևիկ Անաստաս Միկոյանի արձանը, հանրային բուռն բողոք է առաջացրել:


Սարգիս Հարությունյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG