Մատչելիության հղումներ

Երեկ Վատիկանում կայացել է Հռոմի Ֆրանցիսկոս պապի և Մեծի Տանն Կիլիկիո Արամ առաջին կաթողիկոսի հանդիպումը:

Վատիկանի ռադիոյի փոխանցմամբ՝ երկու քահանայապետերը առանձնազրույցից հետո միմյանց են ներկայացրել պատվիրակությունների անդամներին, ապա նվերներ են փոխանակել, ինչին հաջորդել է էկումենիկ աղոթք:

Հռոմի պապը անդրադարձել է մեկ ամիս առաջ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի հետ իր հանդիպմանը՝ գոհունակություն հայտնելով երկու եկեղեցիների եղբայրական հարաբերությունների կապակցությամբ: Ապա Պապը ընդգծել է Արամ առաջին կաթողիկոսի կարևոր դերակատությունը Եկեղեցիների համաշխարհային խորհրդում, նրա ներդրումը կաթոլիկ և արևելյան ուղղափառ եկեղեցիների միջև երկխոսության հանձնախմբի աշխատանքներում:

Ֆրանցիսկոս պապը հայտարարել է նաև, որ հայ ժողովուրդը «դարերի ընթացքում ստիպված դարձել է պանդուխտ ժողովուրդ՝ կրելով հալածանք և մարտիրոսություն, որոնք խորը վերքեր առաջացրեցին համայն հայ ազգի սրտում»: «Այդ վերքերը պետք է դիտարկենք և մեծարենք որպես նույնինքը Քրիստոսի մարմնի վերքերը», - հայտարարել է Հռոմի կաթոլիկ եկեղեցու քահանայապետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG