Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստանը պատրաստ է մասնակցելու Վերին Լարսի շինարարական աշխատանքներին


Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը հինգշաբթի օրը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի հետ՝ քննարկելով ռուս-վրացական սահմանին՝ Վերին Լարս անցակետի մի շարք հատվածների վերանորոգման խնդիրները:

Հայաստանի կառավարության մամուլի ծառայությունից «Ինտերֆաքս»-ին ասել են, որ Հովիկ Աբրահամյանը առաջարկել է որոշումներ գտնել կանխելու համար սողանքներն ու ձնահյուսները, որոնք փակում են ճանապարհը ու բացասական ազդեցություն թողնում Հայաստանի ու Ռուսաստանի միջև բեռնափոխադրումների վրա:

«Հայաստանի կառավարությունը պատրաստ է ռուսական կողմի հետ անմիջական մասնակցություն ունենալ շինարարական աշխատանքներին»,- ասել է Հովիկ Աբրահամյանը:

Ռուսաստանի տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովն ասել, թե աշխատանքային խումբ է ստեղծվելու, որը մեկ ամսվա ընթացքում ուսումնասիրելու է Վերին Լարսի անցակետի տեղանքը, որից հետո կոնկրետ որոշումներ կընդունվեն:

Մայիսի 17-ին Կազբեկ լեռան սառցադաշտի մի մասը ներքև էր սահել՝ մեծ վնասներ հասցնելով նաև Վրաստանը Ռուսաստանին կապող ճանապարհին: Աղետի հետևանքով երեք մարդ էր զոհվել: Վերին Լարս անցակետը փակ է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG