Մատչելիության հղումներ

Ասադը հաղթանակ է տանում նախագահական ընտրություններում


Բաշար ալ-Ասադը վերընտրվել է Սիրիայի նախագահի պաշտոնում: Այդ երկրի խորհրդարանի խոսնակը հունիսի 4-ին հայտարարել է, որ Ասադը ստացել է քվեների շուրջ 89 տոկոսը՝ պարտության մատնելով երկու հակառակորդ թեկնածուներին:

Քվեարկությունն ընթացել է միայն Ասադի ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքներում:

Սիրիայի ընդդիմադիրները քաղաքացիական պատերազմի պայմաններում ընտրությունների անցկացումը «ֆարս» են որակել:

Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերին Լիբանան կատարած իր այցի ընթացքում ևս անդրադարձել է Սիրիայի նախագահական ընտրություններին, հայտարարելով, որ այն ոչինչ չի փոխում Սիրիայում:

«Հակամարտությունը նույնն է, ահաբեկչությունը նույնն է, մարդիկ նույն կերպ սպանվում են», - ասել է նա:

Վերլուծաբանները, մինչդեռ, համոզված են, որ այս հաղթանակը ուժեղացնում Ասադի դիրքերը և հերթական անգամ ապացուցում, որ նա իշխանությունից հրաժարվելու մտադրություն չունի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG