Մատչելիության հղումներ

logo-print

Լիտվան պատրաստ է մտնել եվրոյի գոտի 2015 թվականից


Լիտվայի իշխանությունները պատրաստ են անցնել եվրոյի 2015 թվականի հունվարի 1-ից, այդ մասին ասված է Եվրահանձնաժողովի զեկույցում: Այսպիսով Լիտվան կդառնա եվրոյի գոտու 19-րդ անդամը:

Ավելի վաղ Եվրոպական հանձնաժողովը հայտարարել էր, որ այդ երկիրը համապատասխանում է միասնական տարադրամի անցնելու համար պահանջվող բոլոր չափանիշներին:

Ինչպես նշվում է զեկույցում, Լիտվան եվրոյի գոտի ընդգրկելու վերաբերյալ որոշումը պետք է ընդունվի հուլիսին Եվրամիության կառավարությունների կողմից:

Եվրամիության անդամներից մինչ օրս Մեծ Բրիտանիան և Դանիան են պաշտոնապես հրաժարվել անցում կատարել եվրոյի: Ակնկալվում է, որ Միության անդամ մյուս երկրները, որոնք դեռ սեփական ազգային տարադրամն են կիրառում, վաղ թե ուշ ևս պետք է անցում կատարեն եվրոյի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG