Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ-ի նախագահը շարունակում է տարածաշրջանային այցը Հարավային Կովկաս


ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Շվեյցարիայի արտգործնախարար Դիդիե Բուրխալտերը, շարունակելով իր տարածաշրջանային այցը Հարավային Կովկաս, այսօր Բաքվից ժամանել է Վրաստան:

Նա այցելել է Վրաստանի՝ Հարավային Օսիայի վարչական սահմաններին հարող հատվածները, որտեղ գովեստով է խոսել ԵՄ մոնիտորինգի խմբի աշխատանքի մասին: Այսօր ավելի ուշ նա հանդիպումներ կունենա Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ և կքննարկի Հարավային Օսիայում և Աբխազիայում ստեղծված իրավիճակը:

Վաղը ԵԱՀԿ-ի գործող նախագահը կայցելի Երևան: Հայաստանում Բուրխալտերի հանդիպումների հիմնական թեմաները կլինեն Հայաստան – ԵՄ հարաբերություններն ու ղարաբաղյան հակամարտությունը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG