Մատչելիության հղումներ

Բրազիլիան պատրաստ է քննարկել Սնոուդենին ապաստան տրամադրելու հարցը


Բրազիլիայի արտաքին գործերի նախարար Լուիս Ալբերտո Ֆիգերեդոն հերքել է, որ ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից, ԱՄՆ-ի կողմից պետական դավաճանության համար մեղադրվող և Ռուսաստանում ժամանակավոր ապաստան գտած Էդուարդ Սնոուդենը ապաստան է խնդրել Բրազիլիայից:

Սնոուդենը Բրազիլական «Գլոբո» հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել էր, որ ապաստան է խնդրել Բրազիլիայից: Միևնույն ժամանակ Բրազիլիայի արտգործնախարարը նշել է, որ եթե նման դիմում լինի, ապա իրենք կքննարկեն:

Ի դեպ, ամերիկացի կինոռեժիսոր Օլիվեր Սթոունը պատրաստվում է Սնոուդենի մասին ֆիլմ նկարել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG