Մատչելիության հղումներ

logo-print

Ադրբեջանը քննարկում է Եվրասիական միության հետ համագործակցության հարցը


Ադրբեջանը կարող է քննարկել Եվրասիական տնտեսական համագործակցության շրջանակներում ինտեգրացիոն գործընթացներին մասնակցելու հարցը: Այս մասին այսօր Բաքվում հայտարարել է Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը:

Նա ասել է, որ ինտեգրացիայի բոլոր ձևերը ենթակա են քննարկման, և Ադրբեջանի անդամակցությունն այդ ձևաչափերից որևէ մեկին արդեն իսկ քննարկվում է:

Ուլյուկաևի ադրբեջանցի գործընկերը` Ադրբեջանի էկոնոմիկայի և արդյունաբերության նախարար Շահին Մուստաֆաևը, հայտարարել է, որ առաջիկա 5-6 տարիներին Ռուսաստանի տարածքում ադրբեջանական ներդրումների ծավալը կարող է հասնել 18 միլիարդ դոլարի, տեղեկացնում է Новости-Азербайджан գործակալությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG