Մատչելիության հղումներ

logo-print

Աբխազիայի դե ֆակտո նախագահը հրաժարական է տվել


Ալեքսանդր Անկվաբ, 28 մայիսի, 2014թ․

Ալեքսանդր Անկվաբ, 28 մայիսի, 2014թ․

Աբխազիայի դե ֆակտո նախագահ Ալեքսանդր Անկվաբը հայտարարել է, որ երկրում օրեր շարունակված քաղաքական ճգնաժամի պատճառով որոշել է հրաժարական տալ:

Հունիսի 1-ին Անկվաբը հայտարարություն է տարածել, որում ասել է, որ հրաժարական է տալիս, Աբխազիայում կայունություն պահպանելու համար:

Մայիսի 31-ին Աբխազիայի խորհրդարանը Անկվաբին «անգործունակ» էր ճանաչել և օգոստոսի 24-ին արտահերթ նախագահական ընտրություններ էր նշանակել:

Անկվաբը, ով խորհրդարանում տեղի ունեցած այս զարգացումները «հակասահմանադրական» էր որակել, ապաստանել է Աբխազիայում տեղակայված ռուսական ռազմաբազայում:

Մայիսի 27-ին ընդդիմադիր ցուցարարները գրավել էին նախագահի նստավայրը՝ պահանջելով կառավարության հրաժարականը:

Անկվաբը Աբխազիայի նախագահ էր ընտրվել 2011 թվականին:

Աբխազիայի անկախությունը ճանաչել են մի քանի պետություններ, այդ թվում՝ Ռուսաստանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG