Մատչելիության հղումներ

logo-print

Օլանդը «կոնկրետ առաջարկներ է արել» Երևանին և Բաքվին


Ֆրանսիայի նախագահը այցելում է Երևան, 13-ը մայիսի, 2014թ.

Ֆրանսիայի նախագահը այցելում է Երևան, 13-ը մայիսի, 2014թ.

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման կոնկրետ առաջարկներով է հանդես եկել, որոնք Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կարող են քննարկել Ֆրանսիայում։ Այդ մասին հայտնել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնիեն։

Ըստ Մոնիեի՝ Օլանդը պատրաստ է Ֆրանսիայում ընդունել Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հետ միասին։

«Մենք հավատարիմ ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու նպատակին և ցանկանում ենք ստեղծել այնպիսի պայմաններ, որպեսզի երկու երկրները ապագայում ապրեն ոչ թե պատերազմի, այլ խաղաղության պայմաններում», - ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ասել է դեսպանը։

Ֆրանսիացի դիվանագետը նաև շեշտել է, որ 20-ամյա հրադադարից հետո Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ է ձեռնարկել կոնկրետ քայլեր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG