Մատչելիության հղումներ

Թուրքիայի ոստիկանությունը ցրել է Գեզի այգու պայքարի տարելիցի ցույցերը


Թուրքիա - Ոստիկանության բռնությունների հետևանքով վիրավորված ցուցարարներ Ստամբուլի Թաքսիմ հրապարակի մոտակայքում, 31-ը մայիսի, 2014թ.

Թուրքիա - Ոստիկանության բռնությունների հետևանքով վիրավորված ցուցարարներ Ստամբուլի Թաքսիմ հրապարակի մոտակայքում, 31-ը մայիսի, 2014թ.

Ստամբուլի Թաքսիմ հրապարակում շաբաթ օրը ոստիկանությունը ուժով ցրել է հանրահավաքը:

Երեկ ցուցարարները փորձել են ճեղքել ոստիկանների շրջափակումը եւ մոտենալ Գեզի այգուն, որպեսզի այնտեղ նշեն անցած տարվա իրադարձությունների` այգու փրկության համար ծավալած պայքարի տարելիցը: Սակայն ոստիկանությունը ջրաշիթեր, արցունքաբեր գազ կիրառելով ցուցարարներին դուրս է մղել դեպի ոչ կենտրոնական փողոցներ:

Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ հրապարակի շուրջ կենտրոնացվել էր մոտ 25 հազար ոստիկան, 50 ջրցան մեքենա։

Արդյունքում՝ 120 մարդ ձերբակալվել է և տասնյակից ավելի վիրավորներ կան միայն Ստամբուլում:

Ծրագրված ցույցերի նախօրեին վարչապետ Ռեջեփ Էրդողանը կոչ էր արել Թուրքիայի երիտասարդությանը դուրս չգալ փողոցներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG