Մատչելիության հղումներ

Հայաստանի ԱԳ նախարարը և բարձրաստիճան դիվանագետները այցելել են Ղարաբաղ


Լեռնային Ղարաբաղի նախագահի և Հայաստանի արտգործնախարարի հանդիպումը Ստեփանակերտում, արխիվ

Լեռնային Ղարաբաղի նախագահի և Հայաստանի արտգործնախարարի հանդիպումը Ստեփանակերտում, արխիվ

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, արտգործնախարարության կենտրոնական ապարատի ղեկավար կազմն ու Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները երեկ ժամանել են Ստեփանակերտ։

Նույն օրը Հայաստանի բարձրաստիճան դիվանագետներին ընդունել է Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը:

ՀՀայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության ոխանցմամբ՝ Սահակյանը ներկայացրել է Ղարաբաղի անվտանգության ամրապնդման, սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված քայլերը:

Հանդիպման մասնակիցները անդրադարձել են ադրբեջանա - ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին։ Քննարկվել են Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարությունների, արտերկրում Հայաստանի դեսպանությունների և Ղարաբաղի մշտական ներկայացուցչությունների միջև գործակցության հարցեր։ Բակո Սահակյանը պատասխանել է հանդիպման մասնակիցների բազմաթիվ հարցերի։

Հանդիպումից առաջ Լեռնային Ղարաբաղի նախագահը և Հայաստանի արտգործնախարարը առանձնազրույց են ունեցել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG