Մատչելիության հղումներ

Ըստ Հեֆերնի՝ ղարաբաղյան գործընթացը պատային իրավիճակում է․ «Ամերիկայի ձայն»


Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Հեֆերն, արխիվ
Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Հեֆերն, արխիվ
Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Հեֆերնը «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում դրական է պատասխանել հարցին՝ կարելի՞ է արդյոք ասել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման գործընթացը հայտնվել է պատային իրավիճակում։

«Այդպես կարելի է ասել, սակայն պետք է ասեմ նաև, որ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն ամբողջությամբ տարված է իր պարտականություններով, որը Պետդեպարտամենտից ստացել է հակամարտության կողմերին իրար մոտ բերելու հարցում ջանք չխնայելու առաջադրանք», - նշել է այս օրերին Միացյալ Նահանգներում գտնվող դեսպանը՝ շարունակելով․ - «Բանակցային գործընթացում շատ քիչ առաջընթաց կա, սակայն Ուորլիքն ունի շատ հստակ պարտավորություն. որ ստեղծվեն երկու կողմերի միջև բանակցությունները խորացնելու պայմաններ»:

Թե ինչ է ԱՄՆ-ի դեսպանության կողմից արվում հայ - թուրքական հաշտեցման գործընթացը վերսկսելու ուղղությամբ՝ այդ կապակցությամբ Հեֆերնը ասել է․ - «Հայ - թուրքական արձանագրությունները մեր ամենագլխավոր խնդիրներից է։ Մենք շարունակ խրախուսում ենք Թուրքիային բացել սահմանները և հույս ունենք, որ Թուրքիան կգտնի ուղի վավերացնելու համար արձանագրությունները»։

«Որպես Թուրքիայի կարևոր դաշնակից պետություն, ԱՄՆ-ը կխրախուսի՞ Թուրքիայի նախագահին 2Օ15 թվականի ապրիլի 24-ին այցելել Երևան», - այս հարցին Միացյալ Նահանգների դեսպանը պատասխանել է․ - «Վարչապետ Էրդողանի այս տարվա ապրիլյան հայտարարությունը մի քայլ առաջ էր, չնայած Հայաստանը գտնում է, որ պիտի ավելին արվի։ Մենք կաշխատենք լինել ավելի օգտակար, բայց Թուրքիայի վարչապետն ու նախագահն իրենք կկայացնեն որոշում այդ մասին»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG