Մատչելիության հղումներ

Օբաման Լեհաստանում կհանդիպի Պորոշենկոյին


Ուկրաինայի նորընտիր նախագահ Պետրո Պորոշենկո, Կիև, 26-ը մայիսի, 2014թ․

Ուկրաինայի նորընտիր նախագահ Պետրո Պորոշենկո, Կիև, 26-ը մայիսի, 2014թ․

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման Լեհաստան կատարելիք այցի ընթացքում չորեքշաբթի օրը կհանդիպի Ուկրաինայի նորընտիր նախագահ Պետրո Պորոշենկոյի հետ: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Բեն Ռոդսը:

Ռոդսը հավելել է, որ այս հանդիպումը կարևոր է և տեղի է ունենում այն ժամանակ, երբ անհրաժեշտ է ընտրված նախագահ Պորոշենկոյին անձամբ վստահեցնել, որ պաշտոնական Վաշինգտոնը աջակցում է Ուկրաինայի ժողովրդին:

Ամերիկյան լրատվամիջոցները նշում են, որ ԱՄՆ-ի նախագահը սովորաբար չի հանդիպում երկրների նորընտիր ղեկավարներին մինչև նրանց կողմից լիազորությունները պաշտոնապես ստանձնելը:

Պորոշենկոյի երդմնակալությունը այդ հանդիպումից մի քանի օր անց` հունիսի 7-ին է նախանշված:

ԱՄՆ-ի նախագահը եվրոպական շրջագայությունը սկսելու է հունիսի 3-ից` այցելելով նախ Լեհաստան, ապա Բելգիա և Ֆրանսիա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG