Մատչելիության հղումներ

Սահմանադրական զարգացումները Հայաստանում «փակուղային իրավիճակում են»


ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյան

ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյան

ՀՀ փաստաբանների պալատում Սահմանադրական դատարանի նախագահ, սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանի և ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի մասնակցությամբ փաստաբաններն այսօր քննարկել են Հայաստանում իրականացվող սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը:

Արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ՝ Գագիկ Հարությունյանը փաստաբաններին ներկայացրել է սահմանադրական բարեփոխումների իրականացման անհրաժեշտությունը:

«Սահմանադրական զարգացումները Հայաստանում փակուղային իրավիճակում են, քանի որ հիմնական խողովակները, որոնցով մյուս երկրներում զարգանում է սահմանադրությունը, փակված են: Այդ պարագայում սահմանադրության զարգացում երաշխավորելը մնում է սահմանադրական փոփոխություններով կամ նոր սահամանադրությամբ: Սահմանադրական զարգացումը պետք չէ դիտարկել իրավիճակային և քաղաքական երևույթ, այն հասարակությունների զարգացման խթանիչը պետք է համարել»,-ասել է Գագիկ Հարությունյանը:

ՍԴ նախագահն անդրադարձել է նաև սահմանադրական լուծումներում իշխանությունների բաժանման և հավասարակշռման հարցին, ինչպես նաև դատական իշխանությանն առնչվող հայեցակարգային հիմնական մոտեցումներին:

Հանձնաժողովի նախագահը տեղեկացրել է, որ սահմանադրական բարեփոխումների նախնական հայեցակարգի շուրջ հանրային քննարկումները շարունակվում են արդեն մասնագիտական լսարաններում: Հանրային քննարկումներ են լինելու նաև մարզերում՝ հետագայում քննարկումների ժամանակ հնչած կարծիքներն ու առաջարկությունները հաշվի առնելու նպատակով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG