Մատչելիության հղումներ

Լուիզիանայի Սենատը դատապարտում է հայերի ջարդերը Ադրբեջանում


Լուիզիանայի սենատոր Էդվին Մյուրեյ

Լուիզիանայի սենատոր Էդվին Մյուրեյ

Ամերիկյան Լուիզիանա նահանգի Սենատը երեկ միաձայն բանաձև է ընդունել, որում դատապարտում է Ադրբեջանում հայերի ջարդերը և Միացյալ Նահանգների կառավարությանը կոչ է անում ճնշում գործադրել պաշտոնական Բաքվի նկատմամբ՝ այդ վայրագությունների հեղինակներին պատասխանատվության ենթարկելու համար:

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի փոխանցմամբ՝ բանաձևի նախագիծը ներկայացրել էր սենատոր Էդվին Մյուրեյը, որը անցած տարի նախաձեռնել էր ամերիկյան այս նահանգի Սենատի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը:

Հայ դատի հանձնախումբը, Ամերիկայի Հայկական խորհուրդը ողջունել են Լուիզիանայի Սենատի որոշումը՝ շեշտելով, մասնավորապես, որ այն մեկ անգամ ևս արտահայտվեց ճշմարտության և արդարության օգտին՝ դատապարտելով Լեռնային Ղարաբաղի, ինչպես նաև Բաքվի, Սումգայիթի ու Ադրբեջանի այլ բնակավայրերի հայ բնակչության դեմ ոտնձգությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG