Մատչելիության հղումներ

«Ազատություն TV» լրատվական կենտրոն

«Ազատություն» TV լրատվական կենտրոն, 29 մայիսի, 2014թ․


Դիտեք 20:00-ին http://tv.azatutyun.am/ հասցեով • Հայաստանին առաջարկվում է Եվրասիական տնտեսական միությանը միանալ առանց Ղարաբաղի ու շրջակա տարածքների. անակնկալ զարգացումներ Աստանայում։ • Աստանայի իրադարձություններին արձագանքում են քաղաքական ուժերը. արդյո՞ք իրատեսական է Հայաստանի ու Ղարաբաղի միջեւ մաքսակետ տեղադրելու հեռանկարը։ • Իրավապաշտպանները գործը փակելու «հրահանգ» են որակում ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի երեկվա հայտարարությունները Գորիսի աղմկահարույց միջադեպի վերաբերյալ։ • 60 միլիոն դրամ ԵԿՄ-ին՝ «աշակերտների ռազմահայրենասիրական դաստիարակությունը խրախուսելու համար». սա իշխանությունների առաջին շռայլ նվերը չէ գեներալ Մանվել Գրիգորյանի գլխավորած միությանը: • «Չի կարելի ժողովրդին նվաստացնել»՝ Եղիշե Չարենցի թոռնուհին ընդդեմ բոլշեւիկ Անաստաս Միկոյանի արձանը Երեւանում տեղադրելու որոշման։ Հաղորդումը վարում է Իրինա Հովհաննիսյանը։

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG