Մատչելիության հղումներ

Ուկրաինացի շոումենը բանտարկվել է Բրեդ Փիթի վրա հարձակվելու համար


ԱՄՆ - Բրեդ Փիթը Հոլիվուդում ինքնագրեր է բաժանում երկրպագուներին, 28-ը մայիսի, 2014թ․
ԱՄՆ - Բրեդ Փիթը Հոլիվուդում ինքնագրեր է բաժանում երկրպագուներին, 28-ը մայիսի, 2014թ․
Ուկրաինացի շոումեն, 1+1 հեռուստաընկերության նախկին աշխատակից Վիտալի Սեդյուկին Հոլիվուդում բանտարկել են այն բանից հետո, երբ նա «Մալեֆիսենտ» ֆիլմի պրեմիերայի ժամանակ անցնելով արգելապատնեշը՝ հարձակվել էր դերասան Բրեդ Փիթի վրա, ով կնոջ՝ Անջելինա Ջոլիի հետ ինքնագրեր էր բաժանում երկրպագուներին:

Դա սկանդալային վարքով հայտնի Սեդյուկի միակ աղմկահարույց արարքը չէ՝ ավելի վաղ Կաննի կինոփառատոնում նա մտել էր դերասանուհի Ամերիկա Ֆերերայի զգեստի տակ, 2012-ին փորձել էր համբուրել դերասան Ուիլ Սմիթին, 2013-ին էլ անկարգություն էր արել «Գրեմմի» մրցանակաբաշխության ժամանակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG