Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Դալիա Գրիբաուսկայտեին


Հայաստանի և Լիտվայի նախագահները Երևանում ասուլիսի ժամանակ, 4-ը մայիսի, 2014թ․
Հայաստանի և Լիտվայի նախագահները Երևանում ասուլիսի ժամանակ, 4-ը մայիսի, 2014թ․
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ շնորհավորական ուղերձ է հղել Դալիա Գրիբաուսկայտեին Լիտվայի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:

Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ուղերձում, մասնավորապես, ասված է․ - «Շնորհավորում եմ Ձեզ Լիտվայի Հանրապետության Նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով նորանոր ձեռքբերումներ Ձեր բարձր առաքելության մեջ՝ ի շահ Լիտվայի բարեկամ ժողովրդի: Օգտվելով առիթից` վստահություն եմ հայտնում, որ մեր համատեղ ջանքերի շնորհիվ հայ - լիտվական ավանդական ջերմ հարաբերությունները կշարունակեն զարգանալ ու հարստանալ թե´ երկկողմ, թե´ բազմակողմ հարթություններում, այդ թվում՝ Արևելյան գործընկերության շրջանակում: Վստահ եմ, որ Հայաստանի և Լիտվայի ընդլայնված գործընկերությունը կնպաստի տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG