Մատչելիության հղումներ

Happy in Tehran տեսահոլովակի հեղինակը գրավով ազատ արձակվեց


Տեսարան Իրանի մայրաքաղաք Թեհրանից, արխիվ
Տեսարան Իրանի մայրաքաղաք Թեհրանից, արխիվ
Happy in Tehran տեսահոլովակի հեղինակ իրանցի Սասսան Սուլեյմանին մոտ 16 հազար 600 դոլար գրավի դիմաց ազատ է արձակվել:

Սուլեյմանին ձերբակալվել էր մայիսի 20-ին, իսկ դրանից մեկ օր առաջ էլ Թեհրանում ձերբակալել էին տեսահոլովակում նկարահանված իրանցի վեց երիտասարդներին, որոնց մեկ օր անց դարձյալ գրավի դիմաց բաց էին թողել:

Ուիլյամս Ֆարելի Happy երգի տակ պարելու համար երիտասարդներին «անպարկեշտ պահվածքի» մեղադրանք է ներկայացվել:

Իրանում մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կազմակերպությունը պահանջել է երիտասարդների վրայից անհապաղ հանել մեղադրանքները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG