Մատչելիության հղումներ

Մարզահամերգային համալիրը նոր աճուրդի կդրվի՝ ավելի ցածր մեկնարկային գնով


Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը

Մայիսի 19-ին տասնօրյա էլեկտրոնային աճուրդի հանված Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը չի վաճառվել, քանի որ սահմանված ժամկետում այն գնելու որևէ հայտ չի եղել: Այս մասին «Ազատության» հետ զրույցում հայտնեց Արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության մամուլի քարտուղար Ռիմա Եգանյանը:

Նա հավելեց՝ «չնայած աճուրդն այսօր ավարտվել է, սակայն «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 35.4 հոդվածով նախատեսվում է երկրորդ և հետագա հարկադիր էլեկտրոնային աճուրդների անցկացման կարգը, այն է՝ յուրաքանչյուր չկայացած աճուրդից հետո երրորդ աշխատանքային օրը դրվում է աճուրդի նախորդ աճուրդի մեկնարկային գնից 10 տոկոս իջեցված գնով»:


Սարգիս Հարությունյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG