Մատչելիության հղումներ

logo-print

Հասանով․ «Ադրբեջանը հարկադրված է ուժեղացնել իր զինուժը»


Ռուսաստանից Ադրբեջան գնած տանկերը Նախիջևանում, ապրիլ, 2014թ․

Ռուսաստանից Ադրբեջան գնած տանկերը Նախիջևանում, ապրիլ, 2014թ․

«Ադրբեջանը հարկադրված է ուժեղացնել իր զինված ուժերը», - հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը այսօր Թբիլիսիում կայացած ասուլիսի ժամանակ:

«Ներկայումս Ադրբեջանի զինված ուժերը հագեցած են ամենաարդիական զինատեսակներով, տեխնիկայով և սարքավորումներով: Այսօր Ադրբեջանը ունակ է վերադարձնել թշնամու օկուպացրած հողերը: Սակայն ադրբեջանական պետության ղեկավարությունը կողմ է այդ հարցի խաղաղ լուծմանը», - APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Հասանովը:

Ադրբեջանի ռազմական գերատեսչության ղեկավարը նաև պնդել է, թե «Հայաստանը օրերս ցանկացավ սադրանք կատարել շփման գծում, բայց արժանի հակահարված ստացավ»:

Հիշեցնենք՝ մայիսի լույս 28-ի գիշերը շփման գծում տեղի ունեցած միջադեպի ժամանակ, երբ, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունների վկայությամբ, կասեցվել է հակառակորդի հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձը, զոհվել է ադրբեջանական բանակի երկու զինծառայող, այդ թվում՝ մի սպա, մի զինվոր էլ ծանր վիրավորվել է, հայկական կողմից զոհվել է մեկ զինծառայող:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG