Մատչելիության հղումներ

ԵԽԽՎ հանձնաժողովը դատապարտում է Բաքվի պահվածքը Սաֆարովի հարցով


ԵԽԽՎ-ի լոգոն

ԵԽԽՎ-ի լոգոն

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վերահաժողովի Իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովը դատապարտել է մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնման դեպքում Ադրբեջանի կողմից Դատապարտյալների փոխանցման մասին եվրոպական կոնվենցիայի 12-րդ հոդվածի կիրառումը՝ «որպես միջազգային հարաբերություններում բարեխղճության և օրենքի իշխանության սկզբունքների խախտում»:

ԵԽԽՎ-ի պաշտոնական կայքէջում տեղադրված հաղորդագրության համաձայն՝ Վեհաժողովի հանձնաժողովը իր ընդունած բանաձևի նախագծում շեշտել է, մասնավորապես, որ վերոհիշյալ Կոնվենցիայի նպատակը նախևառաջ մարդասիրական է, և մտահոգիչ է համարել դրա վկայակոչումը հայ սպայի սպանության համար դատապարտվածի՝ արտահանձնումից անմիջապես հետո ազատ արձակումն արդարացնելու նպատակով։ Նշվում է, որ Սաֆարովին իր հայրենիքում դիմավորել են որպես ազգային հերոսի, բարձրացրել են զինվորական կոչումը, այլ պարգևների են արժանացրել։

Նախագիծը Վեհաժողովի լիագումար նիստի քննարկմանը կներկայացվի 2014 թվականի ընթացքում:

2004 թվականին Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարելու համար Հունգարիայի դատարանի կողմից ցմահ ազատազրկման դատապարտված ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը էքստրադիցիայի ենթարկվեց Ադրբեջան 2012-ի օգոստոսի 31-ին՝ ընդամենը 8 տարի ազատազրկման մեջ մնալուց հետո: Նույն օրը Հայաստանը կասեցրեց դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG