Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ԵԺԿ նախագահին


Իռլանդիա - Հայաստանի նախագահը ելույթ է ունենում ԵԺԿ լիագումար նստաշրջանում, Դուբլին, 6-ը մարտի, 2014թ․

Իռլանդիա - Հայաստանի նախագահը ելույթ է ունենում ԵԺԿ լիագումար նստաշրջանում, Դուբլին, 6-ը մարտի, 2014թ․

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ շնորհավորական ուղերձ է հղել Եվրոպայի ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Ժոզեֆ Դոլին՝ Հայաստանի հանրապետական կուսակցության և անձամբ իր անունից շնորհավորելով նրան և ԵԺԿ-ին մայիսի 22-25-ը կայացած Եվրոպական խորհրդարանի ընտրություններում կուսակցության հաղթանակի կապակցությամբ:

«Ինչպես նախորդ, այնպես էլ այս ընտրություններում ԵԺԿ-ի՝ որպես Եվրոպան համախմբող, եվրոպական ինքնությունը և գաղափարն առաջ մղող ամենաազդեցիկ քաղաքական ուժի հաղթանակը միանգամայն սպասելի էր: Այս դժվարին ժամանակաշրջանում տարած հաղթանակը ևս մեկ անգամ ապացուցում է, որ ԵԺԿ-ն և նրա անդամ կուսակցությունները շարունակում են մեծ վստահություն վայելել եվրոպացի ընտրողների շրջանում», - Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ասված է ուղերձում:

«Հավատացած եմ, որ ԵԺԿ ընտանիքը կշարունակի սատարել Հայաստանին Հայաստան - Եվրոպական միություն հարաբերությունների հետագա ընդլայնման և խորացման գործում», - Ժոզեֆ Դոլին գրել է Սերժ Սարգսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG