Մատչելիության հղումներ

logo-print

Սեյրան Օհանյանը այցելել է ԶՈւ զորամասերից մեկը


Լուսանկարը՝ Պաշտպանության նախարարության

Լուսանկարը՝ Պաշտպանության նախարարության

Այսօր վաղ առավոտյան պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը աշխատանքային այցով եղել է Հայաստանի Զինված ուժերի զորամասերից մեկում:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շրջայց է կատարել զորամասի տարածքում, հետևել է զորամասի սպառազինությունների վերանորոգման արտադրամասում ընթացող աշխատանքներին, զրուցել է զորամասի անձնակազմի հետ, ծանոթացել առկա խնդիրներին:

Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Օհանյանին է ներկայացվել նաև զորամասի տարածքում կապիտալ-շինարարական աշխատանքների ընթացքը:

Այցի ավարտին նախարարը տվել է համապատասխան հանձնարարականներ և ցուցումներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG