Մատչելիության հղումներ

Պակիստանի վարչապետը մասնակցեց հնդիկ պաշտոնակցի երդմնակալությանը


Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդի (ձախից) և Պակիստանի վարչապետ Նավազ Շարիֆ, Նյու Դելի, 26-ը մայիսի, 2014թ․

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդի (ձախից) և Պակիստանի վարչապետ Նավազ Շարիֆ, Նյու Դելի, 26-ը մայիսի, 2014թ․

Նյու Դելիի նախագահական նստավայրում երեկ տեղի է ունեցել Հնդկաստանի նոր վարչապետ Նարենդրա Մոդիի երդմնակալության արարողությունը, որին ի թիվս օտարերկրյա այլ հյուրերի ներկա է եղել նաև Պակիստանի վարչապետ Նավազ Շարիֆը:

Պակիստանի վարչապետն ասել է, որ Մոդիի պաշտոնակալությունը հրաշալի հնարավորություն է երկու երկրների միջև հարաբերությունները բարելավելու համար:

Այսօր սպասվում են Մոդիի և Շարիֆի պաշտոնական բանակցությունները:

1947 թվականից մինչև օրս, Շարիֆը Պակիստանի առաջին վարչապետն է, որ մասնակցել է Հնդկաստանի առաջնորդի երդմնակալության արարողությանը: Հիմալայան Քաշմիրի պատճառով Պակիստանն ու Հնդկաստանը երեք անգամ պատերազմել են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG