Մատչելիության հղումներ

Ադրբեջանի նախագահի ընտրությունների երեք դիտորդներ դատապարտվեցին


Անար Մամեդլի, արխիվ

Անար Մամեդլի, արխիվ

Բաքվի դատարանը հարկերից խուսափելու, անօրինական ձեռներեցության և պաշտոնեական լիազորությունների չարաշահման մեղադրանքով ազատազրկման է դատապարտել Ընտրությունների դիտարկման և ժողովրդավարության ուսուցման կենտրոնի ղեկավար Անար Մամեդլիին ու նրա երկու գործընկերներին:

Մամեդլին դատապարտվել է 5.5, նրա գործընկերներից մեկը՝ 3.5 տարվա ազատազրկման, իսկ մյուսը՝ 2 տարվա պայմանական ազատազրկման:

Ընտրությունների դիտարկման և ժողովրդավարության ուսուցման կենտրոնը հետևում էր Ադրբեջանում 2013 թվականի աշնանն անցկացված նախագահական ընտրություններին և արձանագրել է ընտրախախտումներ թե՛ քվեարկության, թե՛ ձայների հաշվարկի ժամանակ:

Մամեդլիի կողմնակիցները համարում են, որ նրա ու գործընկերների ազատազրկումը քաղաքական ենթատեքստ ունի:

Ավելի վաղ, դիտորդների ձերբակալության փաստով մտահոգություն էին հայտնել ԵԱՀԿ-ի, Եվրամիության և ամերիկացի պաշտոնյաներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG