Մատչելիության հղումներ

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը ժամանել է Հայաստան


Ամենայն Հայոց և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, 26-ը մայիսի, 2014թ․

Ամենայն Հայոց և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, 26-ը մայիսի, 2014թ․

Երեկ երեկոյան Հայաստան է ժամանել Արամ առաջին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի չորրորդ նիստին մասնակցելու նպատակով:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` Տրդատա կամարի առջև, Արամ առաջինին դիմավորել է Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը:

Ամենայն Հայոց կաթողիկոսը ողջունել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի այցը Մայր Աթոռ և վստահություն է հայտնել, որ հակառակ ծանրաբեռնված ժամանակացույցի, առիթ պիտի ունենան իրենց հայրապետական պատգամներն ու օրհնությունը փոխանցելու հայորդիներին` կոչելով միաբանության և հայրենանվեր ծառայության:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ՝ Արամ առաջինը, մասնավորապես, ասել է. - «Մայր Հայրենիքը սրբազան հավատքի տունն է, և պատմության ընթացքին մեր ժողովուրդն իր արյունն է թափել Հայրենիքի համար․․․ Հայրենիքի պաշտպանությունը, ազատությունն ու անկախությունը մեզ համար գերագույն արժեք է: Այսօր մենք կոչված ենք Հայաստանի անկախությունն ավելի զորացնելու, ինչն ավելի մեծ զոհողություն է պահանջում: Մենք բոլորս` որպես Հայ Եկեղեցու սպասավորներ, որպես Հայ Եկեղեցի, հայ հոգևորականներ, Հայաստանում, թե՛ Սփյուռքում կոչված ենք հայրենաշինության նվիրական գործին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG