Մատչելիության հղումներ

Շփման գծում հայկական բանակի փոխգնդապետ է զոհվել


Կիրակի օրը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային գնդակային վիրավորում է ստացել փոխգնդապետ Գարիկ Էդիսոնի Բալայանը, այսօր փոխանցում է Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

«ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում Գարիկ Բալայանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին», - ասված է հաղորդագրությունում:

Միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG