Մատչելիության հղումներ

Թուրքիայի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են Ղարաբաղի հարցը


Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարներ Ահմեթ Դավութօղլու և Էլմար Մամեդյարով, արխիվ

Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարներ Ահմեթ Դավութօղլու և Էլմար Մամեդյարով, արխիվ

Ադրբեջանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղիները: Այս մասին հաղորդում է AzNews լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները:

Այսօր Բաքվում տեղի ունեցած հանդիպմանը Էլմար Մամեդյարովն ու Ահմեթ Դավութօղլուն քննարկել են նաև երկկողմ ու տարածաշրջանային համագործակցության հարցեր:

Նույն օրը Դավութօղլուն Բաքվում մասնակցել է Թուրքիայի, Ադրբեջանի և Թուրքմենստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպմանը:

Թուրքիայի արտգործնախարարը Բաքվից մեկնելու է Մոսկվա՝ նախապատրաստելու Թուրքիա - Ռուսաստան ռազմավարական համագործակցության խորհրդի բարձր մակարդակի հերթական նիստը, որը նախատեսվում է անցկացնել Թուրքիայում այս տարվա երկրորդ կեսին:

Վաղը Մոսկվայում նախատեսված է Դավութօղլուի հանդիպումը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հանդիպման օրակարգում ընդգրկված են Սիրիայի, Ուկրաինայի, մասնավորապես՝ Ղրիմի թաթարների հետ կապված հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG