Մատչելիության հղումներ

Պորոշենկոն ծրագրում է հանդիպել Ռուսաստանի ղեկավարների հետ


Ուկրաինա - Պետրո Պորոշենկոն նախագահական ընտրությունների արդյունքները ցույց տվող էկրանի դիմաց, Կիև, 26-ը մարտի, 2014թ․

Ուկրաինա - Պետրո Պորոշենկոն նախագահական ընտրությունների արդյունքները ցույց տվող էկրանի դիմաց, Կիև, 26-ը մարտի, 2014թ․

Ուկրաինայի նախագահական ընտրություններում ամենայն հավանականությամբ առաջին փուլում հաղթած թեկնածու Պետրո Պորոշենկոն այսօր լրագրողների հետ զրույցում ասել է, թե պլանավորում է հունիսի սկզբին հանդիպել Ռուսաստանի ղեկավարների հետ, նշելով, որ առանց Մոսկվայի մասնակցության հնարավոր չէ Ուկրաինայի արևելքում կայունություն հաստատել:

Նա նաև ասել է, որ անջատականների դեմ կշարունակվեն ուժային գործողությունները, որոնք ավելի «էֆեկտիվ» կլինեն:

Մոսկվայում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ասել է, թե Ռուսաստանը պատրաստ է երկխոսության Պորոշենկոյի հետ:

Լավրովի փոխանցմամբ՝ Մոսկվան գտնում է, որ Ուկրաինայի ճգնաժամը հաղթահարելու բանալին «Կիևի և շրջանների միջև երկխոսությունն ու փոխզիջումներն են»: Միաժամանակ, նա զգուշացրել է, որ պետք է դադարեցվեն ուժային գործողությունները արևելյան շրջանների անջատականների դեմ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG