Մատչելիության հղումներ

Մոսկվան պատրաստ է Պորոշենկոյի հետ երկխոսության


Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ասուլիսի ժամանակ, Մոսկվա, 26-ը մայիսի, 2014թ․

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ասուլիսի ժամանակ, Մոսկվա, 26-ը մայիսի, 2014թ․

Պաշտոնական Մոսկվան պատրաստ է Ուկրաինայի նախագահի ընտրություններում նախնական տվյալներով հաղթող Պետրո Պորոշենկոյի հետ երկխոսության, այսօր հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Մենք լսում ենք՝ ինչ է ասում Պյոտր Պորոշենկոն իր մտադրությունների վերաբերյալ այն հարցում, ինչ վերաբերում է Ռուսաստանյան Դաշնության հետ կապերին, այդ կապերը անվանում է կարևորագույն: Մենք, ինչպես քանիցս ասել է նախագահը, պատրաստ ենք երկխոսության Կիևի ներկայացուցիչների հետ, պատրաստ ենք երկխոսության Պյոտր Պորոշենկոյի հետ», - ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Լավրովը:

Միաժամանակ, Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, թե չէր ցանկանա, որպեսզի երկխոսության՝ Պորոշենկոյի արտահայտած պատրաստակամությունը «պայմանավորվեր ինչ-որ վերապահումներով, ինչպես, մասնավորապես, նա հիշատակել է, որ պատրաստ կլինի երկխոսության Եվրամիության և Միացյալ Նահանգների միջնորդությամբ»:

Լավրովը ասել է նաև, որ Ռուսաստանը հարգում է Ուկրաինայի ժողովրդի կամարտահայտության արդյունքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG