Մատչելիության հղումներ

Կրակոցներ Բրյուսելի հրեական թանգարանում. կա երեք զոհ


Բելգիայի իշխանությունների տեղեկացմամբ, երեք մարդ զոհվել է, մեկը` ծանր վիրավորվել մայիսի 24-ին Բրյուսելի հրեական թանգարանում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման արդյունքում:

Ոստիկանությունը ձերբակալել է մեկ կասկածյալի, ով գտնվել է դեպքի վայրում, աշխատանքներ են տարվում ևս մեկ կասկածյալի հայտնաբերելու ուղղությամբ:

Վկաների տեղեկացմամբ, անծանոթ մի մարդ մտել է թանգարան և կրակոցներ արձակել, այնուհետև դիմել է փախուստի:

Երկրի Ներքին գործերի նախարար Յոլի Միլքեթը հայտարարել է, որ երկրում անմիջապես հակաահաբեկչական միջոցառումներ են ձեռնարկվել: Վարչապետ Էլիո դի Ռուփոն աջակցություն է հայտնել Բելգիայի հրեական համայնքին:

Իզրայելի վարչապետ Բենջամին Նաթանյահուն խստորեն դատապարտել է կրակոցները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG