Մատչելիության հղումներ

Մինչ Ուկրաինայի արևելյան երկու շրջանները` Դոնեցկը և Լուգանսկը, հիմնականում շարունակում են մնալ ռուսամետ անջատականների տիրապետության ներքո, երկրում այսօր առավոտյան մեկնարկել են նախագահական ընտրությունները:

Ուկրաինացի պաշտոնյաները տեղեկացրել են, որ Դոնեցկում և Լուգանսկում բազմաթիվ ընտրատեղամասեր ամենայն հավանականությամբ չեն գործելու ընտրությունների օրը:

Գործող վարչապետ Արսենի Յացենյուկը հայտարարել է, որ ընտրությունները երկրի արևելքում իրավիճակը կարգավորելուն ուղղված առաջին քայլն են:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստակամություն է հայտնել աշխատել ընտրությունների արդյունքում ձևավորվելիք ուկրաինական նոր վարչախմբի հետ:

Կիևը Մոսկվային մեղադրում է անջատականներին աջակցելու մեջ:

Նախագահի պաշտոնին հավակնում է 18 թեկնածու:

Սոցիոլոգիական հարցումների համաձայն հրուշակեղենի արտադրությամբ զբաղվող միլիարդատեր Պետրո Պորոշենկոյի վարկանիշը զգալիորեն գերազանցում է հակառակորդներին, սակայն նա ամենայն հավանականությամբ չի ստանա ձայների բացարձակ մեծամասնությունը, որն անհրաժեշտ է առաջին փուլում հաղթանակ տանելու համար:

Նրա հիմնական հակառակորդը Յուլիա Տիմոշենկոն է, ով, սակայն, զգալիորեն ետ է մնում Պորոշենկոյից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG