Մատչելիության հղումներ

Մադրիդի «Ռեալը»` Եվրոպայի լավագույն ակումբ


Մադրիդի «Ռեալը» տոնում է հաղթանակը, Լիսաբոն, 24 մայիսի, 2014թ.

Մադրիդի «Ռեալը» տոնում է հաղթանակը, Լիսաբոն, 24 մայիսի, 2014թ.

ՈԻԵՖԱ-ի Չեմպիոնների գավաթի համար պայքարել են Մադրիդի երկու լավագույն թիմերը։

ՈԻԵՖԱ-ի Չեմպիոնների գավաթի եզրափակիչը վերածվել էր Մադրիդի երկու լավագույն ակումբների` «Ռեալի» և «Ատլետիկոյի» մրցավեճի։ («Ռեալը» Իսպանիայի այս տարվա առաջնությունում երրորդ տեղն է գրավել, իսկ «Ատլետիկոն» դարձել է Լա Լիգայի չեմպիոն։ Երկրորդ տեղում «Բարսելոնան» է)։

Եզրափակիչ հանդիպումը տեղի է ունեցել Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնի «Էստադիո դա Լուզ» մարզադաշտում։

Խաղի նախօրեին «Ռեալի» ռմբարկու և տարվա լավագույն ֆուտբոլիստ, պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն ասել է.- «Հանդիպումը լինելու է իմ հայրենիքում, ես ամեն ինչ կանեմ, որ հաղթենք»։

Հանդիպումը շատ լարված և թեժ պայքարում է անցել։ Առաջինը հաջողության է հասել «Ատլետիկոն». 36-րդ րոպեին օգտվելով «Ռեալի» դարպասապահ և թիմի ավագ Իկեր Կասիյասի անսպասելի սխալից, գոլ է խփել «Ատլետիկոյի» կազմից հանդես եկող ուրուգվայցի Դիեգո Գոդինը։

«Ռեալը» միայն երկրորդ խաղակեսի վերջին վայրկյաններին է հավասարեցրել հաշիվը։ Թիմը պարտությունից փրկել է փորձառու Սերխիո Ռամոսը։

Լրացուցիչ ժամանակն անցել է արդեն «Ռեալի» ֆուտբոլիստների ակնհայտ առավելությամբ։

110-րդ րոպեին գեղեցիկ գոլի հեղինակ դարձել ուելսցի Գարրեթ Բեյլը։

118-րդ րոպեին հաջողության է հասել բրազիլացի Մարսելոն։

120-րդ րոպեին 11-մետրանոց հարվածն անվրեպ իրացրել է Ռոնալդուն։

Այսպիսով, Մադրիդի «Ռեալը» պատմության ընթացքում 10-րդ անգամ նվաճել է Եվրոպայի ամենահեղինակավոր գավաթը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG