Մատչելիության հղումներ

logo-print
Հայաստանցիների երկու երրորդը կարծում է, որ Եվրոպական միությունը լավ հարաբերություններ ունի Հայաստանի հետ. այս մասին են վկայում ԵՄ հարևանության բարոմետրի տվյալները:

Սակայն 2013 թվականի աշնանն ու ձմռանը 12 տոկոսով պակաս հայաստանցիներ են այդպես կարծել, քան նույն տարվա գարնանը: 2013-ի սեպտեմբերի 3-ին, հիշեցնեմ, հայտարարվեց, որ Հայաստանը մտադիր է անդամակցել Մաքսային Միությանը:

Հարցման համաձայն, հայաստանցիների մեծ մասը վստահում է Եվրամիությանը: Հարցվածների կեսից ավելի նշել է, որ Եվրամիության հետ համագործակցությունը լավ գործիք կարող է հանդիսանալ տարածաշրջանում անվտանգություն և խաղաղություն հաստատելու համար:

53 տոկոս հայաստանցիներ էլ Եվրամիության հետ համագործակցությունը դիտարկում են որպես աղքատության դեմ պայքարի միջոց: 44 տոկոսը կարծում է, որ Եվրամիությունը դրական ազդեցություն կարող է ունենալ, մինչդեռ 19 տոկոսը դիտարկում է այն որպես բացասական երևույթ:

Վերազգային կառույցներից հայերն ամենաշատը վստահում են ՄԱԿ-ին, 2 տոկոսով պակաս` Եվրամիությանը և ավելի քիչ` ՆԱՏՕ-ին:

Ուշագրավ է, որ հարցվածների 86 տոկոսը կարծում է, որ երկրում տնտեսական վիճակը վատ է, 72 տոկոսը դժգոհ է ժողովրդավարության դրությունից, միաժամանակ, սակայն, հարցվածների կեսից ավելին գոհ են իրենց կյանքից:

Համաձայն ԵՄ բարոմետրի` Արևելյան հարևանության մյուս երկրների ընդհանուր հարցվածների համեմատ, տնտեսությունից և ժողովրդավարական դրությունից ամենադժգոհը հայերն են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG