Մատչելիության հղումներ

Խորհրդակցություններ Հայաստանի և Ռուսաստանի ԱԳՆ-ների միջև


Հայաստանի արտգործնախարարության շենքը Երևանում

Հայաստանի արտգործնախարարության շենքը Երևանում

Այսօր Երևանում տեղի են ունեցել խորհրդակցություններ Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև, որոնք նվիրված էին Հյուսիսային Ամերիկայի երկրների հետ հարաբերություններին:

Ռուսաստանի արտգործնախարարության պատվիրակությունը ղեկավարել է Ամերիկայի դեպարտամենտի տնօրեն Ալեքսանդր Դարչիևը, Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պատվիրակությունը՝ արտգործնախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են ԱՄՆ-ի և Կանադայի հետ երկու երկրների հարաբերությունների տարբեր ասպեկտները, ընդգծվել են նման խորհրդակցությունների անցկացման կարևորությունն ու դրանց շարունակման նպատակահարմարությունը:

Օրակարգում են նաև Կենտրոնական և Հարավային Ամերիկայի երկրների հետ հարաբերություններին նվիրված հայ - ռուսական խորհրդակցություններ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG