Մատչելիության հղումներ

logo-print
Մի քաղաքացու հաղորդման հիման վրա Հայաստանի ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում նախապատրաստված նյութերով Հատուկ քննչական ծառայությունում Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, ձերբակալվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության հետաքննության բաժնի նախկին պետ Կամիսար Պողոսյանը:

Հատուկ քննչական ծառայության հաղորդագրության համաձայն՝ նախաքննությամբ պարզվել է, որ Պողոսյանը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, Արսեն Պ.-ի օգտին գործողություն կատարելուն նպաստելու՝ նրան Ճանապարհային ոստիկանության տեսուչի պաշտոնին նշանակելու հարցում միջնորդելու, աջակցելու համար վերջինիցս պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափերով` 7 հազար դոլար կաշառք:

Նախաքննությունը շարունակվում է:

Նախաքննական մարմինը կասկածներ ունի, որ Պողոսյանի գործողություններից հնարավոր է տուժած լինեն նաև այլ քաղաքացիներ:

Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարքի համար՝ «պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալը», սահմանված է 7-ից մինչև 12 տարվա ազատազրկում՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG