Մատչելիության հղումներ

Վազաշեն - Պառավաքար ճանապարհի հողային աշխատանքներն ավարտվում են


Լուսանկարը՝ Տրանսպորտի և կապի նախարարության

Լուսանկարը՝ Տրանսպորտի և կապի նախարարության

Տավուշի մարզի Վազաշեն - Պառավաքար վտանգավոր հատվածում կառուցվող շրջանցիկ ավտոճանապարհի հողային պաստառի կառուցման աշխատանքները մոտենում են ավարտին, ևս 20 մետր՝ և ճանապարհի երկու հատվածները կմիանան իրար, փոխանցում է Հայաստանի տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունը:

Ըստ նույն աղբյուրի՝ կիրառված նախագծային լուծումներն ապահովում են ճանապարհահատվածի անվտանգությունը: Այդ նպատակով ճանապարհամերձ որոշակի հատվածներում կառուցվել են արգելապատնեշներ:

Այլընտրանքային ճանապարհահատվածը կունենա 3.2 կիլոմետր երկարություն և 6-7 մետր լայնություն: Այն Վազաշեն - Պառավաքար հատվածում ճանապարհի երկարությունը կկրճատի մոտ երկու կիլոմետրով:

Հիշեցնենք՝ անցած տարվա հոկտեմբերի 22-ին ադրբեջանական զինուժը կրակ էր բացել Բերդ - Իջևան ավտոճանապարհի Պառավաքարի հատվածում ավտոճանապարհով ընթացող մեքենաների վրա, ինչի հետևանքով զոհվեց հայկական բանակի մեկ զինվոր, ևս երեք զինվորներ վիրավորվեցին: Այդ միջադեպից հետո տվյալ ճանապարհահատվածը փակ է, և շրջանցիկ ճանապարհի կառուցումը նպատակ ունի անվտանգ դարձնել երթևեկությունը պետական նշանակության ավտոճանապարհով:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ շրջանցիկ ճանապարհը շահագործման կհանձնվի այս տարվա հունիսին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG