Մատչելիության հղումներ

Տեսախցիկներ տաջիկստանցի պաշտոնյաների գրասենյակներում


Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը (ձախից) և Դուշանբեի քաղաքապետ Մահմադսայիդ Աբայդուլաևը տոնական միջոցառումների ժամանակ, արխիվ
Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը (ձախից) և Դուշանբեի քաղաքապետ Մահմադսայիդ Աբայդուլաևը տոնական միջոցառումների ժամանակ, արխիվ
Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեի քաղաքապետ Մահմադսայիդ Աբայդուլաևը ստորագրել է որոշում, համաձայն որի հուլիսի 1-ից պետծառայողների գրասենյակներում տեղադրվելու են տեսախցիկներ՝ պաշտոնյաների աշխատանքի թափանցիկության ապահովման ու նրանց կոռուպցիայից զերծ պահելու համար:

Քաղաքացիական ակտիվիստները կարող են անհրաժեշտության դեպքում գրասենյակներից խնդրել տեսագրությունները:

Տեսախցիկներ տեղադրելու որոշումը քննադատության է արժանացել: Պետծառայողները բողոքել են, որ տեսախցիկների տեղադրումը միջամտություն է իրենց անձնական կյանքին ու իրենց աշխատանքի նկատմամբ անվստահության դրսևորում, մինչդեռ քաղաքապետի կարծիքով որևէ իրավունք չի խախտվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG