Մատչելիության հղումներ

logo-print

Եվրոպայում խորհրդարանական ընտրություններ են


Միացյալ Թագավորություն - Եվրախորհրդարանի ընտրությունների ընտրատեղամաս Օրփինգթոնում, 22-ը մայիսի, 2014թ․

Միացյալ Թագավորություն - Եվրախորհրդարանի ընտրությունների ընտրատեղամաս Օրփինգթոնում, 22-ը մայիսի, 2014թ․

Մոտ 400 միլիոն եվրոպացիներ երեկվանից կարող են մասնակցել մինչև մայիսի 25-ը ընթացող Եվրախորհրդարանի ընտրություններին:

Այսօր քվեարկություն է Չեխիայում և Իռլանդիայում: Մայիսի 24-ին քվեարկություն կանցկացվի Լատվիայում, Մալթայում և Սլովակիայում:

Քվեարկությունների միջոցով ընտրվելու են 751 ներկայացուցիչներ, որոնք 2014-19 թվականներին կմասնակցեն Եվրոպական խորհրդարանի նիստերին:

Խորհրդարանում տեղերը բաշխվում են ըստ երկրների բնակչության քանակի: Ամենաշատ մանդատը Եվրախորհրդարանում ունի Գերմանիան՝ 96 ներկայացուցիչ, Ֆրանսիան՝ 74 և Միացյալ Թագավորությունն ու Իտալիան՝ 73-ական: Ամենաքիչ ներկայացուցիչներ՝ 6-ական մանդատ, ունեն Լյուքսեմբուրգը, Կիպրոսը, Մալթան և Էստոնիան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG