Մատչելիության հղումներ

Ստամբուլում բախումների ժամանակ պատահական անցորդ է սպանվել


Թուրքիա - Ոստիկանությունը ջրաշիթերով ցրում է բողոքի ցույցը Իզմիրում, 15-ը մայիսի, 2014թ․

Թուրքիա - Ոստիկանությունը ջրաշիթերով ցրում է բողոքի ցույցը Իզմիրում, 15-ը մայիսի, 2014թ․

Ստամբուլում ցուցարարների և ոստիկանության միջև բախումների արդյունքում պատահական անցորդ է սպանվել:

Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ 30-ամյա Ուգուր Քուրթը, ով Ստամբուլ էր այցելել հուղարկավորության մասնակցելու նպատակով, կրակոցի զոհ է դարձել: Երիտասարդին տեղափոխել են հիվանդանոց, սակայն մեկ ժամ անց նա մահացել է:

Ստամբուլում և Թուրքիայի այլ բնակավայրերում բողոքի ալիք է բարձրացել Սոմա քաղաքի հանքերից մեկում առնվազն 301 մարդու կյանք խլած վթարի պատճառով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG