Մատչելիության հղումներ

Դոնեցկում 16 զինվոր է սպանվել, 32-ը՝ վիրավորվել


Ուկրաինա - Զինվորները Դոնեցկի շրջանի Վոլնովախա գյուղում, 22-ը մայիսի, 2014թ․
Ուկրաինա - Զինվորները Դոնեցկի շրջանի Վոլնովախա գյուղում, 22-ը մայիսի, 2014թ․
Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը երեկ երեկոյան հայտարարել է, որ մայիսի լույս 22-ի գիշերը Դոնեցկի շրջանում անջատողականների հարձակման հետևանքով ուկրաինական բանակի 13 զինվոր է սպանվել:

Ավելի ուշ Դոնեցկի շրջանային վարչակազմի առողջապահական վարչությունը փոխանցել է նոր տվյալներ, ըստ որոնց՝ Վոլնովախա բնակավայրի մոտ մարտերի հետևանքով զոհվել է 16, վիրավորվել՝ 32 ուկրաինացի զինվոր:

Երկրի պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ մեկ զինվոր սպանվել է հարևան Լուգանսկի մարզում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG