Մատչելիության հղումներ

Էլեկտրոնային առևտրի և աճուրդների ոլորտի հսկա eBay ընկերությունը տեղեկացրել է, որ համակարգչային հաքերները կոտրել են իր տվյալների բազան և գողացել շուրջ 145 միլիոն օգտագործողների անձնական տվյալներ:

Ընկերությունը կոչ է անում իր օգտագործողներին անմիջապես փոխել գաղտնաբառերը: Ընկերության խոսնամ Ամանդա Միլերը միևնույն ժամանակ տեղեկացրել է, որ հաքերներին չի հաջողվել օգտագործողների ֆինանսական տվյալներ՝ վճարային քարտերի և ֆինանսական գործարքների մասին տեղեկություններ գողանալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG