Մատչելիության հղումներ

logo-print

Երևանում կրծողների դեմ պայքարի լրացուցիչ միջոցառումներ են անցկացվում


Մայրաքաղաքի վարչական շրջաններում դեռատիզացիայի տարեկան աշխատանքներում մասնագիտացված կառույցները կրծողների դեմ պայքարի լրացուցիչ միջոցառումներ են իրականացնում, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Գարնան և աշնան ամիսներին, որպես կանոն, կրծողների քանակի զգալի աճ է արձանագրվում, ինչով էլ պայմանավորված է դեռատիզացիայի լրացուցիչ աշխատանքների իրականացումը:

Հատուկ ուշադրություն է դարձվում բազմաբնակարան շենքերի աղբախցերին, շքամուտքերի տարածքներին և բակերի խնդրահարույց հատվածներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG